HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խարբերդում 165 տարվա վաղեմություն ունեցող հայերեն վիմագիր արձանագրություն է գտնվել

Թուրքիայի տարածքում գտնվող Խարբերդում (թուրքերեն՝ Հարփութ) փորման աշխատանքների ժամանակ 165 տարվա վաղեմություն ունեցող հայերեն վիմագիր արձանագրություն է գտնվել։ Ենթադրվում է, որ գտնվածը տապանաքար է։ Գրության վերծանման ուղղությամբ աշատանքներ են տարվում։

Էլազըգում՝ Խարբերդ, իրականացված փորման աշխատանքների ժամանակ հայերեն վիմագիր արձանագրություն է գտնվել։ Վերծանման աշխատանքների ավարտից հետո վիմագիրը Էլազըգի թանգարան է տեղափոխվելու։ 

Էլազըգի քաղաքապետարանը Խարբերդում գտնվող Քըզըլ (թարգմանաբար՝ կարմիր) եկեղեցում վերականգնման աշխատանքներ է իրականացնում։ Տարածքում աշխատանքներ իրականացնելու թույլտվությունը քաղաքապետարանը նոյեմբեր ամսին է ստացել։ Մինչև վերականգնման աշխատանքները սկսելը քաղաքապետարանը եկեղեցու տարածքում փորման աշխատանքներ է իրականացրել։ 

Հնարավոր է՝ այլ վիմարգրեր լինեն

Կարմիր եկեղեցում սկսած փորման աշխատանքների ընթացքում 1851 թվականին պատկանող հայերեն վիմագիր է գտնվել։ Մշակութաբան Էլմոն Հանչերի կարծիքով վիմագիրը տապանաքարի է նման։ Հանչերը նշել է, որ գրությունը հին է, սակայն հնարավոր է տեղում վերծանել այն։ Նա նաև նշել է, որ մեծ հավանականություն կա, որ տարածքում այլ տապանաքարեր նույնպես գտնվեն։ 

Հանչերը նաև Խարբերդի կարևորությանն է անդրադարձել․ «Խարբերդը դարեր շարունակ շատ կարևոր բնակավայր է եղել։ Մինչ այժմ էլ այդպես է․ գաղթի կարևոր գոտի է, կարևոր է ինչպես հայերի, այնպես էլ միսիոներների համար։ Ամբողջ պատմության ընթացքում Խարբերդի կրթական մակարդակը շատ բարձր է եղել։ Հայտնի է, որ ամերիկացի միսիոներների կողմից ստեղծված շատ հայտնի Եփրատ վարժարանում մեծաթիվ հայեր են ուսուցչությամբ զբաղվել։։ Աշակերտների մեջ նույնպես հայերի թիվը զգալի է եղել։ Այս վարժարանը շատ մեծ ժառանգություն է թողել։

Ակօս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter