HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սոնա Տռուզյան. «Երեխաները բռնի մահվան զոհ են դարձել»

Այսօր՝ 15։30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի բնակելի շենքի շքամուտքերից մեկում կախված վիճակում հայտնաբերվել է 1971 թ. ծնված կնոջ դի, իսկ տանը եղել են անչափահաս երկու երեխաների դիեր։

Դեպքի վայր են ժամանել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, քրեագետներ եւ դատաբժիշկներ:

«Դատաբժիշկները զննել են երեխաների մարմինները, և հայտնաբերել են վնասվածքներ երեխաների պարանոցների շրջանում։ Այս պահին կարող ենք փաստել, որ երեխաները բռնի մահվան զոհ են դարձել»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ մանրամասնելով դեպքի վերջին տվյալները։

Այս պահին ևս դեպքի վայրում քննչական խումբը բժիշկների և փորձագետների հետ միասին շարունակում է աշխատանքը։ Ձեռնարկվում են համալիր քննչական գործողություններ, քննություն է տարվում` պարզելու դեպքի մանրամասները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter