HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի են ունեցել հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններ

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

Իրանի նախագահը առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: 

«Հարգելի՛ պարոն նախագահ, ես սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք հայ ժողովրդի կողմից սպասված և ցանկալի հյուր եք, և մենք լիահույս ենք, որ Ձեր առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում նոր ոգի և շունչ կհաղորդի մեր համագործակցությանը: Հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, և հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձևավորեցինք միջպետական հարաբերություններ: Այսօր՝ 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք փաստել՝ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնի մեր հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար:
Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ և ազնիվ մեր հարաբերություններում և պատրաստ ենք այդպես էլ շարունակել: Օգտվելով առիթից՝ խնդրում եմ իմ խորին հարգանքն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյն Խամենեին: Բարով եք եկել Հայաստան»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Մեծարգո՛ նախագահ, անչափ շնորհակալ եմ և շատ ուրախ, որ այսօր այցելել եմ Հայաստանի Հանրապետություն՝ գեղեցիկ երկիր Հայաստանի Հանրապետություն և Երևան մայրաքաղաք: Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Հասան Ռոհանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter