HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով:

Սարգսյանը կարեւորել է ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունների և փոխգործակցության հետևողական խորացումը բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ այդ աշխատանքում խորհրդարանականների դերը չափազանց մեծ է: Սերժ Սարգսյանը նշել է, որ ինտեգրացիոն միավորումների շրջանակում ևս հայ-ռուսական փոխգործակցությունը ներդաշնակորեն լրացնում և առավել ամրապնդում է երկկողմ հարաբերությունները՝ բացելով փոխշահավետ գործակցության նոր հեռանկարներ:

Նախագահը հույս է հայտնել, որ հայ և ռուս խորհրդարանական գործընկերների երևանյան համատեղ նիստի արդյունքներն իրենց նպաստը կբերեն միջպետական կապերի ամրապնդման գործին: 
Նշելով, որ չնայած միջազգային տնտեսական գործընթացները բացասաբար ազդեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսությունների վրա, այդուհանդերձ տնտեսական զարգացմանը նպաստելու Միության ներուժը բավականին մեծ է:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համոզված կողմնակիցն է և կարևորում է անդամ բոլոր երկրների կողմից այդ գործընթացները հետևողականորեն առաջ մղելու ուղղությամբ ակտիվ աշխատանքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter