HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետք»-ի լրագրողն արժանացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի երկու մրցանակների

Այսօր կայացել է լրագրողների և լրատվամիջոցների համար Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից հայտարարված մրցանակաբաշխությունը։

Հիմնադրամն ուսումնասիրել էր 2016 թ. հուլիսի 15-ից դեկտեմբերի 15-ը հայաստանյան և արցախյան լրատվամիջոցներում տեղ գտած նյութերը՝ հետևյալ անվանակարգերում.

  • COAF-ին ամենաշատն անդրադարձող լրատվամիջոցը
  • Ամենաբազմազան թեմաներով հրապարակումների հեղինակը
  • Գյուղական խնդիրներն օբյեկտիվ ներկայացնող լրատվամիջոցը
  • Ամենահուզիչ հոդվածի հեղինակը
  • ԱմենաCOAF-ական լուսանկարը

«Հետք»-ի լրագրող Նաիրա Հայրապետյանն արժանացել է մրցանակի երկու անվանակարգերում` «Ամենաբազմազան թեմաներով հրապարակումների հեղինակը» և «Ամենահուզիչ հոդվածի հեղինակը»:

Հիմնադրամը տեղեկացնում է, որ մրցույթի ընթացքում լրատվամիջոցների տեսակի սահմանափակում չի եղել։ Դիտարկվել են հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները, առցանց լրատվամիջոցները, տպագիր մամուլը և լրատվական գործակալությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter