HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է աշխարհի առաջին Ինստագրամ-սրճարանը

Ինստագրամը դարձել է 21-րդ դարի հաղորդակցության կարևոր հարթակներից մեկը: Դիզայներները նրա օգնությամբ վաճառում են շորեր, իսկ նորաձև բլոգերները մեծացնում են իրենց լսարանը: Գինու բրենդերից մեկը որոշել է պոպուլյար դարձնել իտալական խոհանոցը աշխարհում` առաջին Ինստագրամ-սրճարանի օգնությամբ:

Սրճարանը իրենից ներկայացնում է 1 րոպե տևողությամբ տեսանյութերի շարք, որոնք տեղադրված են սոցցանցի @cantirussia էջում: Տեսանյութերում ռուսալեզու իտալացի ավագ խոհարար Մասիմո Կանտին կներկայացնի իտալական մի շարք բաղադրատոմսեր: Նա կբացատրի, թե ինչպես ճիշտ պատրաստել կապրեզե և բոլոնեզ պաստա, նույնիսկ կբացի պրոսեկոյով սորբետ պատրաստելու գաղտնիքը: Բացի բաղադրատոմսերից, Մասիմոն խոսելու է հետաքրքրիր փաստերի, ավանդույթների պատմության, իտալական խոհանոցի յուրահատկության և Իտալիայի աշխարհագրական դիրքի մասին:

Օրինակ, խորհուրդ կտա թե ինչպես նշել նոր տարին իտալական ոճով և կպատասխանի հարցին, թե ինչպես են իտալացիներն այդքան շատ ուտում, սակայն միևնույն ժամանակ չեն գիրանում:

© cantirussia

Բաղադրատոմս Կանտիի կողմից Սորբետ պրոսեկոյով

  1. Պրոսեկո- 2 բաժակ
  2. Շաքարավազ- 1 բաժակ
  3. Լիմոնի հյութ- 0.5 բաժակ
  4. Ջուր- 1 բաժակ
  5. Լիմոն- 1 հատ
  6. Անանուխ
  7. Խաղող

© cantirussia

Պատրաստման եղանակը

Տարրայի մեջ լցնել մեկ բաժակ շաքարավազ , մեկ բաժակ ջուր և կես լիմոն: Տարան պետք է դնել թույլ կրակի վրա և խառնել 2-3 րոպե: Այնուհետև թողնել որպիսի սառչի և հանել լիմոնը պատրաստուքի միջից: Այնուհետև ավելացնել կես բաժակ լիմոնի հյութ և երկու բաժակ պրոսեկո և դնել սառնարան 2-3 ժամ: Այնուհետև դասավորել սորբետը և ձևավորել խաղողով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter