HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Կազմակերպության ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter