HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էլեկտրաէներգիայի արտադրությունը 6.4%-ով նվազել է. հունվար-նոյեմբեր

Այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 6.615 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 2015-ի նույն ամիսների համեմատ՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը հանրապետությունում 6.4%-ով նվազել է։

Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության   տվյալները։

Էլեկտրաէներգայի արտադրության ծավալները տարեսկզբից նվազման միտում են գրանցում։ Եվ հատկապես նոյեմբերին կրճատումը զգալի է։  Միայն նշված ամսում արտադրվել է 623.2  մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 7.4%-ով պակաս է 2015-ի նույն ամսվա ցուցանիշից։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 7.8 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 0.6%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter