Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ. ՊՆ մամուլի խոսնակ
Վաղ առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ: Այս մասին «Ֆեսյբուք» սոցիալական էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Մինչ այս տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր ադրբեջանական կողմի զոհերի և վիրավորների մասին, սակայն ստույգ թիվ չէր նշվում:
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, համաձայն ՊՆ մամուլի խոսնակի և նախարարության պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում: Հայկական կողմից զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
Մեկնաբանել