HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարեն Կարապետյան. «Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի»

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կայացած կառավարության նիստին գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց իրականացնել ներդրումային ծրագրերի գույքագրում և կառավարության աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերի ցանկը, որոնցում 2017 թվականի ընթացքում կանխատեսվում է ներդրումների իրականացում՝ հստակ նշելով կատարվող ներդրումների ծավալները։

«Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան՝ 2017 թվականին իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալում։ Ներդրումների աղբյուրը կարող է լինել տարբեր՝ վարկային, բյուջե և այլն»,- նշեց Կարապետյանը։

Վարչապետի երկրորդ հանձնարականը այն մասին էր, որ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին ՊԵԿ-ին հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառանալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Վարչապետի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ը ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել և մեկնաբանել իր այդ հանձնարարականը, մասնավորապես, առկա են եղել բացասական երևույթներ՝ իրացման շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի և վարձատրության մեծությունների թերհայտարարագրման, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարման, ծախսերի ուռճացման, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտումների վերաբերյալ։

«Հարկ եմ համարում պարզաբանել, ար այսպես կոչված «մեղմ վարչարարություն» կարող է և պետք է վերաբերվի բացառապես կողմնապահ հարկ վճարողներին։ Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի»։

Այս կապակությամբ Կարապետյանը ՊԵԿ-ին հանձնարարեց հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ և յուրաքանչյուր եռամսյակ արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ վարչապետի վերսհսկողական ծառայություն ներկայացնել տեղեկատվություն։ Ինչպես նաև, պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները։

Վարչապետը նաև հանձնարարեց տարեկան ստուգումների ծրագրում չներառել այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրված անճշտությունները։

Կարապետյանի երրորդ հանձարարականը հասցեագրված էր ՀՀ մարզպետներին, որով նրանք եռամսյա ժամկետում համայնքների հետ համատեղ պետք է նախապատրաստեն և կառավարություն ներկայացնեն առաջարկներ մարզերում համայնք-մասնավոր հատված գործունեության պիլոտային ծրագրերի վերաբերյալ:

Կարապետյանն ասում է՝ մարզային այցերի ժամանակ, բազմաթիվ համայքներում նկատել են, որ այն գործառույթները, որոնք համայնքներն են կատարում, կարող է մասնավոր սեկտորը իրականացնել, ինչի արդյունքում կտնտեսվի համայնքի բյուջեն, կավելանան թափանցիկությունը և արդյունավետությունը։ Այս պարագայում վարչապետը հորդորեց մասնավոր ընկերություններին «ուղղորդել» այդ համայնքներ։

Վարչեպետի վերջին հանձնարարականը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին էր ուղղված: Կարապետյանը նախարարին հանձնարարեց երկասմյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական հաստատություններում օտար լեզուների ուսուցման բարելավմանն ուղղված առաջարկություններն ու դրանց իրականացման ժամանակացույցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter