HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախարարի գնահատմամբ՝ գործարարների կրած վնասները ավելի շատ «բարոյական» են

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի փոխանցմամբ` եղանակային պայմաններով պայմանավորված` Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի աշխատանքները «նվազել են», և այս պահին միայն հողային աշխատանքներ են կատարվում, մինչև եղանակային պայմանները կբարելավեն և կսկսվի բետոնային աշխատանքների իրականացումը։

Մարտիրոսյանը, անդրադառնալով Վերին Լարսի անցակետի անկանոն աշխատանքի հետևանքով գործարարների կրած վնասներին, դժվարանում է դրանք գնահատել` նշելով. «Վնասները գնահատելը շատ դժվար է, որովհետև վնասը հիմնականում դա օրերի հարց է... բարոյական վնասներ են ավելի շատ»։

Նախարարի գնահատմամբ` այդ խնդրից խուսափելու համար այս պահին քննարկվում է ավիացիոն փոխադրումների իրականացման հարցը: Մարտիրոսյանը, սակայն, ընդգծում է, որ գնային առումով այն ավտոտրանասպորտային փոխադրումից բավականին թանկ է արժենում՝ գրեթե 8-10 անգամ ավելի, այդ պատճառով, նրա դիտարկմամբ, ավիացիոն փոխադրումները կարող են միայն կատարվել «ֆորսմաժորային» իրավիճակում։

լուսանկարը` mtc.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter