HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կովկասը աշխարհում վտանգված կենսաբազմազանությամբ ամենաթեժ կետերից մեկն է

«Conservation International» միջազգային կազմակերպությունը Կովկասյան տարածաշրջանը բնորոշել է որպես աշխարհում վտանգված կենսաբազմազանությամբ 34 ամենաթեժ կետերից մեկը: Դա նշանակում է, որ մեծաքանակ բույսերի ու կենդանիների տեսակների գոյատևման ապահովման համար Կովկասը համաշխարհային նշանակություն ունի: Համախմբված ուժերով մենք կարող ենք պահպանել այդ հարստությունը` հաջորդ սերունդներին փոխանցելու նպատակով:

Կովկասի կենսաբազմազանության ավանդական օգտագործման ձևերը նույնպես ակնառու են: Ուստի այս գիտելիքների օգտագործումն ու կենսաբազմազանության արտադրանքի տնտեսական կարևորության բարձրացումը, այն կատարելագործելով և շուկայի համար ավելի գրավիչ դարձնելով, ինքնին մարտահրավեր է: Նոր արժեքների ստեղծումը կարող է էականորեն աջակցել գյուղերում աղքատության նվազեցմանը:

Կենսաբազմազանության օգտագործման շնորհիվ եկամուտների ավելացումը և ընթացիկ օգտագործման կայունության ապահովումը երկկողմանի շահ կբերեն կենսաբազմազանությունը պաշտպանելու գործընթացին` նվազեցնելով կենսաբազմազանության հանդեպ բացասական ազդեցությունները և ավելացնելով դրա արժեքը, հետևաբար բարձրացնելով նաև մեր բնական պաշարների պահպանման մոտիվացիան:

Հաշվի առնելով կենսաբազմազանության կարևորությունը Հարավային Կովկասում` երեք պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունները համաձայնվեցին համագործակցել Գերմանիայի կառավարության հետ ԳՄՀԸ կողմից իրականացվող Կենսաբազմազանության Կայուն Կառավարում (ԿԿԿ) ծրագրի շրջանակներում (2009-2016թթ.):

Հայաստանում ԳՄՀԸ ԿԿԿ ծրագրի պաշտոնական գործընկերներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև ազգային գիտական ինստիտուտները, գյուղական համայնքները, պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունները և մասնավոր ձեռնարկություններն ու ձեռնարկատերերը:

Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ, GIZ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter