HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրակտիկա «Հետք»-ում

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն փնտրում է տաղանդավոր երիտասարդ լրագրողների Միջին Ասիայի երկրներից (Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան), որոնք ցանկանում են հետաքննական լրագրության հմտություններ ձեռք բերել:

Պրակտիկայի տեւողությունը 2 շաբաթ է, որը կանցնի «Հետքի» խմբագրությունում՝ Երեւանում: Ապա «Հետքի» անձնակազմից ընտրված մենտորը 6 ամսվա ընթացքում կշարունակի օնլայն աշխատել պրակտիկանտի հետ: Պրակտիկայի արդյունքում ակնկալվում է հետաքննական նյութի հրապարակում պրակտիկանտի սեփական երկրի լրատվամիջոցներից մեկում: Լրագրողի անվտանգության որեւէ ռիսկի առկայության պարագայում նյութը կհրապարակվի «Հետքում»: 

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հոգում է պրակտիկանտի ճանապարհի (օդանավի տոմս, տեղաշարժ Երեւանում) եւ կեցության ծախսերը (բնակարան, սնունդ):  

Թեկնածուները պետք է [email protected] էլ. հասցեին ուղարկեն.

  • Ինքնակենսագրական (CV)
  • Հետաքրքրվածության նամակ (1 էջ)
  • Իրենց հրապարակած երեք նյութի նմուշ (կամ դրանց հղումները):

Հետաքրքրվածության նամակում ապագա հետաքննական նյութի թեմայի առաջարկը կդիտվի որպես առավելություն: Ռուսերենի կամ անգլերենի լավ իմացությունը պարտադիր է:

Հայտերն ուղարկելու վերջնաժամկետը փետրվարի 7-ն է: Արդյունքների մասին կհայտարարվի փետրվարի 14-ին: Խմբագրությունը պատրաստ է ընդունել 2 պրակտիկանտի: Առաջին պրակտիկան կկազմակերպվի փետրվարի 26-ից մարտի 11-ը, երկրորդը՝ մայիսին (ճշգրիտ ժամկետը կհամաձայնեցվի ընտրված թեկնածուի հետ): Հայտերը խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեով:

Մեկնաբանություններ (7)

Даниль
А когда будут известны результаты отбора?
Alexandra Li
Hello, please clarify rather candidates must apply in Russian or in English language?
Kristine
Dear Alexandra Both are acceptable. Thanks for your interest.
utkirbek
возрастное ограничение до скольки лет? больше сорока лет могут участвовать?
Elias
Why not Afghanistan
hurmet
Добрый день имеется ли возрос ной ценза для заявителей?
Тимур
Возрастного ценза нет? Я студент 4го курса.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter