HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արսեն Ղազարյան. «Նախկինում վարչարարությունը առավել խիստ էր»

Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու, դրա տեխնիկական թողունակությունը զարգացնելու, մաքսակետերի, սահմանային կետերի, հերթերի կուտակման հարցերի կարգավորումը մշտապես եղել է կառավարության օրակարգում։ 

«Իմ կարծիքով՝ այլընտրանքային տարբերակ է Հարավային Օսեթիայի տարբերակը, Վրաստանի կառավարության կողմից արդեն հաստատված ծրագիրը՝ թունելներ և նոր կամուրջներ կառուցելու վերաբերյալ»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ղազարյանը։

Ըստ նրա` վերը նշված հարցերի լուծումը շատ կարևոր է՝ պայմանավորված ապրանքաշրջանառության ծավալների մեծացմամբ։ Հայաստանը Ռուսաստանին կապելու երեք ճանապարհ կա՝ Աբխազիան, Վերին Լարսը և Հարավային Օսեթիան, սակայն, աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, Հայաստանը օգտվում է միայն մեկից։

Անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի ծրագրով առաջացող փոփոխություններին՝ միության նախագահը նշեց, որ դրա կառուցումը կնպաստի  բեռնափոխադրումների ակտիվացմանը, տարածաշրջանում՝ Հայաստանի խաչմերուկային դերի վերականգմանը։

Խոսելով գործարար ոլորտի փոխոփություններից՝ Ղազարյանը նկատեց, որ վարչապետի հանձնարարականների հիման վրա այդ ոլորտում ակտիվացման նախահիմքեր կան, քանի որ մեծացել են ներդումների ծավալները, ակտիվացել տեքստիլ-արդյունաբերական ճյուղը, աճել են գյուղատնտեսական մթերքների վերամշակման ծավալները։

Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ առանց «դրսի» խոշոր ներդրումների Հայաստանը տնտեսական էական աճ չի ապահովի, այդ պատճառով նա ողջունում և կարևորում է վարչապետի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ մշակված հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը։

Անդրադառնալով մաքսակետերում վարչարարական գործընթացների փոփոխությանը՝ Ղազարյանը նշեց. «Նախկինում վարչարարությունը առավել խիստ էր և սուբյեկտիվ գործոնը վարչարարական գործընթացներում, մաքսատներում առավել բարդ էր։ Այսօր ավելի ազատականացվել է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter