HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվը 5,7%-ով աճել է 2016-ին

2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան  է ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 5,7%-ով:

2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է  1 262 687 մարդ։ Այս ցուցանիշն էլ 2015-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 6,3%-ով:

Չնայած  հայաստանյան զբոսաշրջության ոլորտում  առկա խնդիրներին, որոնց մասին մասնագետները շատ են բարձրաձայնում, ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է։ 10 տարվա կտրվածքով (2016-ն ի համեմատ 2006-ի) այդ թիվը եռապատկվել է։

Ըստ ՀՀ ԱՎԾ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալների

Լուսանկարը՝ theodysseyonline.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter