HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ․ գերեվարվել է ադրբեջանական բանակի զինծառայող

Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել:

Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատրաստ են չեզոքացնել ցանկացած նախահարձակ գործողություն»,- հայտնում է մամուլի ծառայությունը։ 

 

Մեկնաբանություններ (3)

սահմանի բնակիչ
Դրան հանկարծ հետ չտաք, շաբաթ չկար, որ կորուստ չունեցանք, հիմա էլ նորից եկել էին հայ սպանելու, այլ տարբերակ պատերազմում ՉԿԱ, առաջնագծում բերում ենք դրան կախում ու թող հեռվից նայեն իմանան ինչ է սպասվում մյուսներին:
Գ.Հրանտ
Եթե դրան հետ տվեցիք այլևս սաֆարովի դեպքով հունգարներին չմեղադրեք, հակառակը դեռ, պատժեք մնացածին դաս լինելու համար:
Գեւորգ
Տղերք խնդրում եմ չբորբոքվեք - ,,սահմանի գլխին կախե՜նք,,, ,,քառատե՜նք,, եւ այլն: Հազիվ մի լուրջ ,,կոզիր,, է ընկել, էտ էլ հայավարի դեն շպրտեք! Դրան պետք է խնամել, պահել ու փայփայել եւ օգտագործել շատ ավելի էֆֆեկտիվ, քան իրենք օգտագործում են վահան մարտիրոսյանին ու մյուսներին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter