HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ռուսական կրթագիտական համագործակցությունը` հանդիպման առանցքում

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթական համակարգում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը: Նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ներկայում ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները:

Նա ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը, ինչպես նաև օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջները և համապատասխան մեթոդաբանությունը: Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՆ-ի և ՌԴ գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարված մրցույթին վերաբերող հարցերին:

Այդ համատեքստում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող մասնագիտությունների համար այս ուսումնական տարում ուսանողներին տարկետման իրավունք տրամադրելու հարցը: ԿԳ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի որոշմամբ հիմնադրված «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի առաջնահերթությունները` ընդգծելով, որ այն նպատակ ունի ապահովելու ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը:

Կողմերն անդրադրաձել են նաև Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցերի: Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման և փոխահամաձայնեցման մթնոլորտում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter