HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխան Զաքարյանը հեռանում է վերահսկիչ պալատից և միանում Գագիկ Ծառուկյանին

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնից հրաժարվելու և Գագիկ Ծառուկյանին միանալու մասին հայտարարություն է տարածել, որը հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ:

«Հարգելի գործընկերներ, հայրենակիցներ,

Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀ  Ազգային ժողովի  նախագահին՝ հրաժարական տալով ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահի պաշտոնից:

Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Վերահսկիչ Պալատի իմ բոլոր գործընկերներին՝ անցած 10 տարիների արդյունավետ և հետևողական աշխատանքի համար:  Շնորհակալ եմ բոլոր այն կառույցներից և գործիչներից, ում  հետ  այս ընթացքում աշխատել եմ որպես Վերահսկիչ Պալատի նախագահ:

Այս տարիներին ես ձեռք եմ բերել արժանավոր աշխատանքային ընկերներ, որոնց հետ, վստահ եմ, մեր մարդկային ջերմ հարաբերությունները շարունակվելու են:

Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական և քաղաքական պարտքն է :

Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը անելու է առավելագույնը՝ ազատ և արդար ընտրությամբ  յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու համար:

Ես հավատում եմ մեր ժողովրդի հաղթանակին:

Հարգանքով՝  Իշխան Զաքարյան»

Մեկնաբանություններ (2)

Հովհաննիսյան
Ս.Սարգսյան, անտեղի մեղադրականներ եք ներկայացնում, առանց հիմքերի, Իշխան Զաքարյանը իր պաշտոնավարման տարիների ընթացքում շատ լավ է դրսևորվել..
Ս. Սարգսյան
Հեղինե Նաղդալյանը ԱԺ-ի անունից շնորհակալություն հայտնեց Իշխան Զաքարյանին՝ 10 տարի մարդկանց թալանելու, պատկառելի հարստություն դիզելու, այալմոլորակայինների օգնությամբ հսկայական տուն սարքելու, 100k դոլարանոց ծառայողական ավոտեքենա պետության հաշվին գնելու համար: Մենք ազգովի պտի շնորհակալ լինենք Ի. Զաքարյանին, մինչև կյանքերիս վերջը պարտական ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter