HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» ընկերության գործադիր գործընկեր Մարկ Հենիին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին:

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ընկերությունն աշխարհում խոշորագույն՝ աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում:

Վարչապետը ողջունել է 2007 թ. ի վեր PwC-ի հետ ծավալված գործակցությունը և կարևորել մեր երկրում ընկերության գործունեության հետագա ընդլայնումը:

Գոհունակություն հայտնելով հայաստանյան գործընկերների հետ համագործակցության կապակցությամբ՝ Մարկ Հենին այն ակտիվացնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել: 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանը ներդրումային տեսանկյունից ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլեր է ձեռնարկում և բաց է քննարկումների համար:

Կարեն Կարապետյանն առաջարկել է գործընկեր գերատեսչությունների, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter