HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Մարտիրոսյան. «Երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելը նորից մնում է օրակագրում»

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց, որ իրենց դաշինիք ցանկությունը երկրում ինքնիշխանության վերահստատումն ու Հայաստանի սուբյեկտայնությունը բարձրացումն է: «Երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելը նորից մնում է օրակագրում։ Երկրում իշխանափոխություն սկսել, որպեսզի այդ նպատակներին հասնենք, նորից մնում է օրակարգում», - ասում է նա։

Անդրադառանալով Զարուհի Փոստանջյանի «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալուն՝ ասում է՝ «Ժառանգություն»-ը այն կուսակցությունն է, որը այս տարիներին ոչ հրապարակային, լուռ ու մունջ, առանց ակնկալիքների ապահովել է հայտնի դեմքերի ի հայտ գալուն, ովքեր հնարավորություն կունենային գործունեություն ծավալել, կստանային լիազորություններ՝ հանրությանը ներկայանալու համար: «Կյանքը շարունակվում է, որևէ խնդիր չկա։ Մեր բոլոր հայտնի դեմքերին ամենայն բարիք։ Մենք իրենց հետ ճանապարհ ենք անցել, այնուամենայնիվ նեղ օրեր ենք տեսել, լայն օրեր», - ասում է նա։

Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ որևէ յուրահատուկ որոշում չի եղել ընտրության ժամանակ Սեյրան Օհանյանի ցուցակը գլխավորելու մասին, իսկ եթե Զարուհի Փոստանջյանը լիներ դաշինքում, Մարտիրոսյանը կարծում է՝ հնարավոր էր, որ նա գլխավորեր ցուցակը, սակայն նա ի սզբանե մերժել է դաշինքային հարաբերությունների մասին քննարկումները։

լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter