HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային դիտորդները հանդես են եկել ասուլիսներով

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնը հայտնում է, որ Արցախի Սահմանադրության նախագծի վերաբերյալ փետրվարի 20-ին կայացած հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցել են 100  միջազգային և 103 տեղական դիտորդներ՝  շուրջ երեք տասնյակ երկրներից, ինչպես նաև՝ զանգվածային լրատվամիջոցների 80 և ավելի ներկայացուցիչներ։

Փետրվարի 20-ին և 21-ին՝ հանրաքվեի տեղամասերում քվեարկությունն ավարտվելուց հետո, դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակություններն ու առանձին անհատներ ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնի դահլիճում կազմակերպել են ասուլիսներ, որոնց ընթացքում նրանց կողմից տրվել են գնահատականներ՝ հանրաքվեի ընթացքի  և դրա՝ որպես կարևոր քաղաքական իրադարձության վերաբերյալ։ Եղել են նաև առանձին հայտարարություններով հանդես եկողներ։

Այս ձևաչափով փետրվարի 20-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում առաջինը հանդես է եկել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ներկայացուցիչը։ Հաջորդ օրը՝  փետրվարի 21-ի վաղ առավոտից մամուլի ասուլիսներ են կազմակերպել Եվրախորհրդարանի պատգամավորների,  Բոլիվիայի, Հայ Դատի հանձնախմբի արհեստավարժ միջազգային, ՀՀ Ազգային ժողովի, Հայաստանի եվրոպացի բարեկամների, Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Ուրուգվայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Բասկերի երկրի (Իսպանիա), ԱՄՆ-ի, Կանադայի պատվիրակությունները։ Դիտորդները կարևորել են հանրաքվեն՝ որպես պետականության ամրապնդման ևս մեկ փաստ, որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության և ժողովրդավարության գործընթաց։

<<Այստեղ՝ Արցախում, ես տեսնում եմ բարգավաճում և առաջընթաց։ Ժողովրդավարությունն ու ազատությունը պետք է պաշտպանված լինեն առաջին հերթին։ Եվ ուրախ եմ, որ երկրի իշխանությունները ջանք չեն խնայում ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու և երկիրը զարգացնելու համար>>,- մասնավորապես ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը։

Ընդհանուր առմամբ՝ տրված գնահատականը մեկն էր՝ Արցախում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն անցել է առանց միջադեպերի և խախտումների, ժողովուրդը շարունակում է պայքարել իր ազատության և անկախության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter