HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյան․ «ՀՀ կառավարությունը շահագրգռված է եվրոպական բիզնեսի հետ համագործակցությամբ»

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Եվրոպական բիզնես ասոցիացիայի տարեկան ամփոփիչ հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում ԵՄ անդամ-պետությունների դեսպաններ, ասոցիացիայի անդամ մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: 

Կառավարության ղեկավարը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է եվրոպական բիզնեսի հետ հարաբերությունների ընդլայնմամբ: 

«Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի բոլորդ Հայաստանի Հանրապետությունում զգաք ապահով, կատարեք ներդրումներ, ստեղծեք աշխատատեղեր, վճարեք հարկեր և հարստանաք: Մենք պատրաստ ենք կամայական հարթակում քննարկել ձեզ հուզող բոլոր խնդիրները, նախաձեռնություններն ու առաջարկությունները»,- ընդգծել է վարչապետը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին մաղթելով արդյունավետ աշխատանք: 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բաց քաղաքականություն իրականացնելու և բիզնեսի առջև բաց լինելու համար: Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին շրջանում ընդունել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր որոշումներ, որոնք կնպաստեն ներդրումների ներգրավմանը: Սվիտալսկիի խոսքով՝ Եվրոպական միությունը և բիզնես համայնքը պատրաստ են Հայաստանի հետ հետագա համագործակցության զարգացման ու խորացման: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter