HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արարատ Զուրաբյանն իր պատգամավոր դառնալու հավանականությունը մեծ է համարում

ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ, «Ծառուկյան դաշինք»-ով առաջադրված պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանն այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ նախընտրել են անդամակցել այս դաշինքին՝ մոտեցումների ընդհանրացումներներ նկատելով։ Ասում է, որ նկատի են ունեցել նաև այն հանգամանքը, որ ոչ վաղ անցյալում շատ լուրջ գորընթաց է ծավալվել Գագիկ Ծառուկյանի դեմ, որից հետո Ծառուկյանը դադարեցրել էր քաղաքական գործունեությունը, սակայն երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահը որոշել է հետ վերադառնալ քաղաքականությունը, նրա այս քայլը ՀՀՇ-ն շատ դրական է գնահատել՝ որոշելով համատեղ հանդես գալ։

Արդյունքում՝ ՀՀՇ վարչությունը գումարել է նիստ, որին մասնկացել են վարչության 11 անդամներ, ովքեր կողմ են արտահայտվել «Ծառուկյան դաշինք»-ին աջացելու և միանալու գաղափարին։

ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը որպես պատգամավոր առաջադրվելու է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում։ Մեծ է համարում նոր ձևավորվելիք խորհրդարանում հայտնվելու հավանականությունը։

«Ճիշտն ասած' այսօր քաղաքական ներկապնակում առանձնապես քաղաքական դաշինք չեմ տեսնում»,-ասում է նա' շարունակելով, որ չի տեսնում նաև առանձին կուսակցությունների «վառ ընդգծված» գաղափարական պայքար։

Անդրադրադառնալով ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանի՝ դաշինքից դուրս գալուն և դաշինք ձևավորելու գաղափարին դեմ լինելուն՝ Զուրաբյանը հիշեցնում է, որ Արզումանյանը կուսակցական գործունեությունը դադարեցնելու մասին ավելի վաղ արտահայտվել էր. «Ալեքսանդր Արզումանյանը եղել, և շարունակում է մնալ իմ ընկերը։ Ընդհանրապես, լիբերալները բոլոր հարցերում չէ, որ միանշանակ, միասնական տեսակետ են ունենում, և ես հարգում եմ իր տեսակետը, բայց գտնում եմ, որ այսօր այլ իրողութուն է ստեղծված, և այս իրականության պարագայում, եթե զբաղվում ես քաղաքականությամբ, պետք է հաշվի առնես այդ իրողությունները»։

Զուրաբյանը չի թաքցնում, որ Գագիկ Ծառուկյանի հետ ընկերական և բարեկամական հարաբերություներ ունեն. «Կարծում եմ՝ հիմա էլ համատեղ քաղաքական գործությունը որոշակի պտուղներ կտա»,-նշեց պատգամավորի թեկնածուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter