HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նիդերլանդներից հարկադիր վերադարձողներին մինչև 1000 եվրո աջակցություն կտրամադրվի

Նիդերլանդներից Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման գործընթացին աջակցելու նպատակով տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը և Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարության հայրենադարձության եւ մեկնման ծառայությունը կնքել են համաձայնագիր։

Կառավարությունը այսօրվա նիստում չքննարկվող կարգով հաստատեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որոշման նախագիծը, որով Հայաստանի կառավարությանը տրամադրվելու է դրամաշնորհ՝ Նիդերլանդներից հարկադիր վերադարձող Հայաստանի քաղաքացիներին վերաինտեգրման շրջանակներում փոքր բիզնես սկսելու կամ աշխատաշուկա մուտք գործելու աջակցության, ուսումնական կամ մասնագիտական վերապատրաստման, սոցիալական, իրավական, բժշկական աջակցության, ժամանակավոր կացարանի տրամադրման, օդանավակայանում դիմավորման և անհատական այլ կարիքների համար:

Այս գործընթացները կազմակերպելու համար միգրացիոն պետական ծառայությունը մեկ տարվա ընթացքում Նիդերլանդներից հարկադիր վերադարձող յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացուն տրամադրելու է  առավելագույնը 1000 եվրոյի աջակցություն վերը նշված ուղղություններով: Այդ ծրագիրն իրականացնելու համար Նիդերլանդների Թագավորությունը Հայաստանի միգրացիոն պետական ծառայությանը փոխանցել է 26 մլն 717,2 հազ. դրամ:

«Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանը ցուցաբերվող աջակցությունը կարևորվում է հետագայում անօրինական միգրացիայի ռեցիկլյացիայի կանխարգելման նպատակով»,- ասվում է որոշման նախագծում։

Լուսանկարը՝ Հայարփի Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter