HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնդիկ գործարարները ցանկանում են Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին, տեղեկացնում է նախարարությունը:

Հնդիկ գործարարը նախարարին ներկայացրել է իրենց գործունեության ընդհանուր բնութագիրն ու նպատակները, նշել, որ համագործակցության նպատակով ուսումնասիրում են, թե ինչ զարգացումներ ունի Հայաստանը լոգիստիկայի բնագավառում։ Նա ընդգծել է, որ ցանկություն ունեն Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել Հնդկաստանից Իրան և այլ ուղղություններով ու այդ աշխատանքներում ակնկալում են նախարարության աջակցությունը։

Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը հնարավորություն ունի թե´ ավտոմոբիլային տրանսպորտով և թե´ երկաթուղային ճանապարհով մուլտիմոդալ բեռնափոխադրումներ իրականացնել ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Եվրոպա։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընթացին և օժանդակել տրանսպորտային ուղու կազմակերպմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter