HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Աննախադեպ ուժեղ ցնցում էր»,- ասում է Կապանի քաղաքապետի մամուլի խոսնակը

Այսօր Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք գրանցված երկրաշարժի արդյունքում ավերածություն կամ փլուզում չի եղել։ Այս լուրը «Հետք»-ին հաղորդեցին արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հետք»-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանը նշեց նաև, որ հերքվել է այն տեղեկատվությունը, թե Կապանի Շինարարներ փողոցի թիվ 10 դպրոցում փլուզում է եղել։

«Աննախադեպ ուժեղ ցնցում էր։ Պայթյունի ձայն լսվեց, կարծես արկեր գցեին։ Երկրորդ պայթյունից հետո, նոր հասկացանք, որ երկրաշարժ է։ Մեկ էլ 2012-ին էր նման բան եղել։ Արագ տարհանում է կազմակերպվել։ Երեխաներին դուրս են բերել դպրոցներին և մանկապարտեզներից։ Բոլոր ենթակառուցվածքներում տարհանում է կազմակերպվել»,- նշեց նա։

Ավագյանի  փոխանցմամբ՝ երկրաշարժի արդյունքում կապերը խափանվել էին և որոշ ժամանակ անհնար է եղել զանգեր կատարել, որն էլ պայմանավորում է առաջացած խուճապով, որի ժամանակ բնակիչները միմյանց են զանգահարել։ Արդեն կապերը վերականգնվել են, իրավիճակը թեև հանգիստ է, սակայն բնակիչներից շատերը խուսափում են մտնել բնակարաններ, ծնողներն էլ դպրոցներից և մանկապարտեզներից տուն են տեղափոխում երեխաներին։

Հիշեցնենք, որ այսօր՝ 10:17-ին,  գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
«Բալ» տերմը միայն խառնաշփոթություն է ստեղծում: Օգտագործեք միայն միջազգայնորեն ընդունված «մագնիտուդը»:
Վարազ Սյունի
Կապանում բնակելի շենքերին ինչ ապօրինի շինություն ասես չեն կպցրել. էլ մեծացված բալկոններ, էլ արտապատային սենյակներ,էլ գարաժ ու նավեսային կտուրներ: Մարդ զարմանում է. Կապանի քաղաքապետարանում քնա՞ծ են:Այսօրվա երկրաշարժը Կապանում 3.9 մագնիտուդ ուներ, բայց այդքան իրարանցում առաջացրեց: Բա որ,աստված չանի,ավելի ուժգին լիներ:Անպայման զոհե՞ր պիտի լինեն,որ լրջանաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter