HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշերը ադրբեջանական զինուժը կրակել է ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից

Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում: Հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

«Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և ‹‹Դ-44›› տիպի հրանոթից, ադրբեջանական զինուժը կրակ է վարել նաև ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից (5 արկ): Հիշեցնենք նաև, որ նույն ուղղությամբ երեկ կիրառվել է ‹‹SPIKE››  տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի կրել:

«Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է»,- հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter