HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հունվարին աշխատանք փնտրողների թիվն ավելացել է

2017թ. հունվարին հանրապետությունում աշխատանք է փնտրել գրեթե 96 000 մարդ։ 2016-ի հունվարի հետ համեմատած՝ նրանց թիվը 7 %-ով ավելացել է։ Աշխատանք փնտրողների 84 %-ը եղել է գործազուրկ։ Սրանք ազգային վիճակագրական ծառայության ամսական ամփոփումից են։

Հունվարին ավելի շատ աշխատանք են փնտրել կանայք՝ կազմելով աշխատանք փնտրողների 65%-ը։ Այդ ամիս, պաշտոնական տվյալներով, աշխատանք է փնտրել 34 000 տղամարդ, որն էլ, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, աճել է 14 %-ով։

Ամփոփելով նշենք, որ հունվարին աճել է աշխատանք փնտրող և՜ տղամարդկանց, և՜ կանանց թիվը։

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում ամենամեծ թվով աշխատանք են փնտրել շիրակցիները, այստեղ պետք է ընդգծենք, որ Շիրակը համարվում է հանրապետության ամենաբարձր աղքատության ցուցանիշ ունեցող մարզը։

Աշխատուժի պահաջարկը 80%-ով եղել է մասնավոր, իսկ 18 %-ով՝ պետական սեկտորում, և աշխատանքի ամենամեծ պահանջարկը գրացվել է արդյունաբերության, ապա առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter