HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահ և գլխավոր գործառնական տնօրեն Կարլ Շնադտին: 

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը: Երկուստեք կարևորվել են պարբերական աշխատանքային հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշակի հարցերի շուրջ: 

Կողմերը վերահաստատել են ներդրումային ծրագրի վերաբերյալ ստորագրված պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կարգով և սահմանված ժամկետում կատարելու հանձնառությունը: Վարչապետ Կարապետյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, ընդգծել է. «Պայմանագրով սահմանված այն կետերը, որոնց տակ և´ մենք, և´ դուք ստորագրել ենք, պետք է կատարենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter