HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արամ Մանուկյան. «Մեր խորհրդարանը չունի նմանակը աշխարհում»

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի գնահատմամբ` այս քառօրյան այս խորհրդարանի պատմության «ամենատխուրն» էր։

ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցի ընթացքում իր այս գնահատականը պատգամավորը պայմանավորեց հետևյալ հանգամանքով. «Ռեկորդ է։ Մեր խորհրդարանը չունի նմանակը աշխարհում. 60 քվեարկություն՝ երեք օրվա ընթացքում։ Չունի, աշխարհը չունի սենց բան»:

Պատգամավորը ընդգծեց՝ այս քառօրյայի ընթացքում ընդունվել է 46 օրենք։ Ապա կատակեց, թե մեր պատգամավորները այնքան հանճարեղ, գրագետ, կարդացած և օրենսդիր են, որ այդքան օրենք են «մատուցել» երկրին։

«Միջինը ստացվում էր՝ երկրորդ, երրորդ օրերին մեկ րոպեում՝ մեկ օրենք։ Սա գնահատական է։ Սա է մեր խորհրդարանի որակը։ Եվ այդ որակի շարունակականությունը այն է, որ այս որակն ապահովող կոճակները էս օրերին փող են բաժանում տեղամասերում, ժողովրդին վախացնում են, ստորագրություն են վերցնում, անձնագիր են վերցնում, հեռախոսի համար են վերցնում, որ նորից էդ փողերը բաժանեն ու  գան, էս որակը ապահովեն»,-հավելեց պատգամավորը։

Պատգամավորը ստեղծված իրավիճակը որակեց շատ «տխուր», քանի որ 60 պատգամավոր կրկին թեկնածություն է  առաջադրել հաջորդ խորհրդարանում նույն որակը բերելու համար։ Մանուկյանը կարծում է, որ այս իրավիճակը ոչ թե ծիծաղելի, այլ լացի արժանի է, քանի որ ձևավորվել է մի խորհրդարան, որտեղ րոպեն մեկ հնարավոր է օրենքի ընդունումը։

Այստեղ էլ Արամ Մանուկյանը ընդգծեց, որ այդ օրենքներն ընդունած պատգամավորների 90%-ին եթե հարցնեն՝ ինչպես են քվեարկել այդ օրենքների ընդունման համար, չեն կարող պատասխանել, մինչդեռ դրանցում կան «ճակատագրական» օրենքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter