HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ

Արցախի պաշտպանության նախարարաությունը հայտնում է, որ մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Առաջնային գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ և ենթափողային նռնականետ' արձակելով 2 արկ:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատարր վերահսկողությունն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter