HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարին

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և ռուս ժողովուրդների ամուր բարեկամության վրա հիմնված միջպետական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, տարեցտարի ընդլայնվում է համագործակցության օրակարգը, որին զգալիորեն նպաստում են բարձր մակարդակի փոխայցելությունները: Ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ նախագահը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել են համագործակցությունը անվտանգության ոլորտում: 

Սեժ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև հաստատված հարաբերությունների մակարդակը և հույս հայտնել, որ Նիկոլայ Պատրուշևի այցը նոր խթան կհաղորդի ինչպես այդ երկու կառույցների, այնպես էլ ընդհանուր առմամբ անվտանգության ոլորտում միջպետական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև արագ փոփոխվող աշխարհում միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter