HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

4.5 անգամ նվազել է օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարվող շինարարությունը

2017-ի հունվարին կատարված շինարարությունը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել է 5%-ով։ Այստեղ կարելի է փաստել, որ շինարարությունը այդպես էլ «ուշքի չի գալիս»։ Մեր նախորդ հրապարակումներից կրկին ընդգծենք, որ 2016-ին Հայաստանում իրականացվել էր գրեթե 398 մլրդ դրամի շինարարություն, որը 2015-ի համեմատ՝ նվազել էր 11%-ով։

Շինարարության ծավալների հիմնական անկումը «ապահովել է» օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարվող շինարարության կրճատումը։ Ֆինանսական այս աղբյուրով կատարվող շինարարությունը, 2016-ի հունվարի համեմատ, նվազել է 4.5 անգամ։

Հունվարին ամենամեծ ծավալով շինարարությունը կատարվել է բնակչության միջոցներով։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ այն կազմել է 1,7 միլիարդ դրամ, ապա հաջորդել է միջազգային վարկերով կատարվող շինարարությունը, որում էլ գերակշռել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով կատարված շինարարությունը։ Համաշխարհային բանկի վարկերով կատարված շինարարությունը հունվարի գրանցել է շինաշխատանքներին հատկացված դրամական միջոցների ամենամեծ աճը՝ 70 %։

2017-ի առաջին ամսում ամենամեծ ծավալով կատարվել է անշարժ գույքի հետ կապված շինարարությունը, որը կազմել է ամբողջի գրեթե 30 %-ը, ապա «ակտիվ» է եղել  սպասարկման այլ ծառայությունների համար կատարվող շինարարությունը։

Շինարարության ծավալի երկնիշ ցուցանիշն այս անգամ էլ  ապահովել են գրաֆիկայում առանձնացված անշարժ գույքի, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, սպասարկման այլ ծառայությունների և տեղեկատվության և կապի համար կատարվող շինաշխատանքները։

լուսանկարը` www.tes.com-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter