HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարող եք դեն նետել բոլոր «Տէֆի»-ները, որոնք ստացել եք «լավագույն լրատվական ծրագրերի» համար»

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանում ընդդիմադիրների անցկացրած հերթական հանրահավաքից հետո ձերբակալվեց ավելի քան 300 մարդ: Դաշնային հեռուստաալիքները նախընտրեցին ոչինչ չասել անկարգությունների մասին: «Կոմերսանտ FM»-ի քաղաքական մեկնաբան Ստանիսլավ Կուչերը հայտարարությամբ դիմել է իր գործընկերներին:

«Այսօր դիմում եմ մեր մշտական ունկնդիրներին՝ դաշնային հեռուստաալիքների լրատվական ծրագրերի աշխատակիցներին: Երեխեք, միանգամից ասեմ՝ խոսքը քաղաքականության մասին չէ, այլ բացառապես պրոֆեսիոնալիզմի:

Իմ մեկնաբանության առիթ դարձավ երեկա «Վեստի» ծրագրի 20 ժամանոց թողարկումը դիտելը: Հաղորդավարների տխուր դեմքեր: Հաղորդավարական բացման խոսք՝ ռեպորտաժից առաջ, որը պատմում է ի պատշպանության ընտրություններում «Միացյալ Ռուսաստանի» «մաքուր հաղթանակի» երիտասարդների անցկացրած հանրահավաքի մասին: Բուն ռեպորտաժը՝ դեռահասների՝ գրեթե երեխաների խոշոր պլանով դեմքեր, սիրո խոստովանություններ «իշխանության կուսակցությանը»: Հետո քարե դեմքերով ասվում է հաջորդ սյուժեի բացման խոսքը՝ այս անգամ երիտասարդների անցկացրած թմբուկներով երթի մասին՝ դարձյալ ի պաշտպանության «Միացյալ Ռուսաստանի»... Հետո հանուն հետաքրքրության միացրի «Առաջին ալիքը»: Եկատերինա Անդրեևայի գործն ավելի հեշտ էր. նրա թողարկման մեջ չէին ընդգրկվել ռեպորտաժներ՝ Կրեմլին համակրող երիտասարդների ակցիաների մասին, թողարկումը միանգամից սկսեցին Մեդվեդևով և վերջացրին, ներեցեք, շարունակեցին Պուտինով...

Ձեզանից շատերին, «աղջիկներ» ու «տղաներ», ես անձամբ եմ ճանաչում և համարում եմ համարժեք մարդիկ, որոնք ունակ են արհեստավարժ կերպով հետևել «նորությունները մեր մասնագիտությունն է» կարգախոսին: Ես հասկանում եմ, թե ինչ պայմաններում եք դուք աշխատում: Փողերը, վարկերը, ինչ էլ ասեն փիլիսոփաները, նշանակություն ունեն, հատկապես երբ ոչ միայն երեխա ունես, այլև պարզապես սովոր ես հարմարավետ կյանքի որոշակի մակարդակի: Ես հասկանում եմ, որ ձեզանից ամենևին էլ ոչ բոլորն են, որ ժուռֆակը ավարտելիս, օրինակ, իմ ծնողների նման, Պիտերի Մարսովո պոլեում երդում են տվել «գրել և ասել ճշմարտությունը»: Ես նաև գիտեմ, որ ձեզանից շատերն ընդհանրապես թքած ունեն այդ ճշմարտության վրա, և դուք գիտեք, թե ինչով եք զբաղվում:

Ամեն դեպքում դուք գիտակցում եք, որ այս օրերին ձեր աշխատանքը կատարում եք, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ ձևով:

Երբ մեր ու ձեր դեռևս ընդհանուր Հայրենիքի երկու մայրաքաղաքների կենտրոն վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ դուրս են գալիս հազարավոր մարդիկ, որպեսզի իրենց վերաբերմունքն արտահայտեն ընտրությունների նկատմամբ, որոնց մասին ձեր եթերում հաղորդում է նախագահը, իսկ դուք այդ մասին ոչ մի բառ չեք ասում, ոչ պրոֆեսիոնալ է: Եվ վերջ: Երբ մայրաքաղաքի կենտրոն է մտնում զինվորական տեխնիկա, և կաթվածահար է լինում երթևեկությունը, իսկ դուք լռում եք, նույնպես ոչ պրոֆեսիոնալ է: Երբ ծեծում ու ձերբակալում եմ կենտրոնական ԶԼՄ-ներում աշխատող ձեր իսկ գործընկերներին, իսկ դուք լռում եք, (ոչ, ես բարոյական կողմի մասին չեմ խոսում, դա ոչ թե խոզություն է, այլ) նույնպես ոչ պրոֆեսիոնալ է: Վերջ:

Դուք միլիոնավոր մարդկանցից թաքցնում եք տեղեկատվությունը, որը ունակ է առնվազն ազդել նրանց տրամադրվածության վրա: Կարող եք դեն նետել բոլոր «Տէֆի»-ները, որոնք ստացել եք «լավագույն լրատվական ծրագրերի» համար: Այս օրերին դուք խայտառակում եք և ձեզ, և մասնագիտությունը:

Ես ոչ ոքի, այդ թվում նաև հենց իրեն՝ Տատյանա Միտկովային, կոչ չեմ անում օրինակ վերցնել 1990 թվականի Տատյանա Միտկովայից, ով, աշխատելով պետական հետուստաընկերությունում, քաղաքացիական արարք կատարեց: Ես պարզապես ձեզ խորհուրդ եմ տալիս կարդալ ամերիկացի գրող Ռոբերթ Սիլվերսթրի գիրքը՝ «Երկրորդ ամենահին մասնագիտությունը» պարզ վերնագրով: Դրանում շատ լավ նկարագրված է, թե ինչքան վատ է (և ֆիզիկական, և բարոյական առումով) նրանց վերջը, ովքեր դավաճանում են իրենց և իրենց արհեստին: Իմպոտենտություն, ճաղատացում (տղամարդկանց դեպքում), դեպրեսիաներ ու ալկոհոլիզմ՝ կանանց դեպքում: Երեխեք, սա ձեզ պե՞տք է: Դուք դեռ այնքան երիտասարդ եք և (շնորհակալություն բժշկությանն ու պլաստիկ վիրաբուժությանը) դեռ երկար կարող եք երիտասարդ լինել: Երբեք ուշ չէ, որ ինքդ քեզ նորից զգաս պրոֆեսիոնալ ու պարզապես արժանի մարդ և ոչ թե խամաճիկ ոչ այնքան հմուտ, ակնհայտորեն դողացող ձեռքերում»:

Լուսանկարը՝ Ալեքսանդր Շչերբակի, «Կոմերսանտ»

Մեկնաբանություններ (1)

ABOVYAN
OV E VJAREL HAKARUSAKAN AYS HISTERYAYI HAMAR?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter