HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեմ Սիմոնյանը վարչապետին է ներկայացրել Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Զրուցակիցները, ըստ հաղորդագրության, քննարկել են Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը կարևորել է բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը և ողջունել Ս. Սիմոնյանի նախաձեռնությունն այդ ոլորտում: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը՝ հավելելով, որ այն կնպաստի ոչ միայն կրթության որակի բարձրացմանը, այլ նաև միջավայրի փոփոխությանը, երիտասարդ սերնդի զարգացմանը: 

Սեմ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ ծրագրի իրականացմանը նպաստելու է նաև Եվրոպական միությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter