HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Եվրոպական Միությունը նախաստորագրել են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագիրը

Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանն ու Եվրոպական Միությունը (ԵՄ) նախաստորագրել են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպությունը: Համաձայնագիրը իրավամբ կարող է կոչվել «համապարփակ», քանի որ ներառում է համագործակցության հիմնարար ոլորտներ, ինչպիսիք են՝

  1. Քաղաքական և իրավական հարցեր. արտաքին քաղաքականության ասպարեզում համատեղ նպատակների իրագործմանն ուղղված քայլեր, ահաբեկչության դեմ պայքար, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն:

  2. Սեկտորիալ համագործակցություն տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, տրանսպորտը, հաղորդակցությունը, ֆինանսական ծառայությունները, զբոսաշրջությունը, ներդրումները, հետազոտությունը և այլն:

  3. Առևտրային և ներդրումային քաղաքականության, շեշտադրում կատարելով առևտրի ոլորտում մի շարք տեխնիկական խոչընդոտների վերացման վրա, միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի՝ ԵԱՏՄ և ԵՄ առաջ ստանձնած պարտավորությունների համատեղումը առևտրի ոլորտում

«Սա կարևոր սկզբնակետ է միջազգային ներդրողների և աշխարհասփյուռ հայության բիզնես համայնքի համար. Հայաստանը այսուհետ ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանում վստահության հենակետ՝ ստեղծելով կատարյալ միջավայր Վլադիվոստոկից Լիսաբոն առևտուր կազմակերպելու համար»,-ասել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը։ «Սա համաձայնագիր է, որտեղ կորցնող կողմ չկա, և դրա հաջող իրագործման դեպքում միայն հաղթող կողմեր կլինեն թե Հայաստանի ներսում և թե դրսում՝ սկսած հասարակ աշխատողներից և վերջացրած կայացած բիզնեսմեններով: Նրանք պետք է հասկանան սա և մեծապես շահագրգռված լինեն իրագործման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter