HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչ է սպասվում սխալ հայտարարագիր ներկայացրած թեկնածուներին․ ԿԸՀ-ն չի պատասխանում

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասնակցության համար պատգամավորների գրանցված թեկնածուները կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացարել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։

«Հետք»-ը ուսումնասիրել է թեկնածուների հայտարարագրերը և պարզել, որ նրանցից ոմանք ԿԸՀ-ից թաքցրել են իրենց պատկանող ընկերություններն ու անշարժ գույքը՝ հայտարարագրերում դրանք չնշելով։

Մասնավորապես թերի հայտարարագիր են ներկայացրել Վահան Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Արթուր Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Նաիրի Սահակյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով հարցում էինք ուղարկել, պարզելու թե թեկնածուներից քանի՞սն են սխալ, թերի հայտարարագիր ներկայացրել կամ ներկայացրած հայտարարագրում թաքցրել իրենց ունեցվածքը։ Այս հանգամանքերով բացահայտված դեպքերով՝  ԿԸՀ-ի կողմից ի՞նչ քայլեր է ձեռնարկվել։

Սակայն ԿԸՀ-ից այդպես էլ պատասխան չստացանք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հերմինե Հարությունյանը և քարտուղար Արմեն Սմբատյանը մեր հարցումը ուղարկելուց օրեր անց հորդորեցին՝ պատասխանը ստանալու համար հարցումը թղթային տարբերակով ներկայացնել։  ԿԸՀ-ն փաստորեն անտեսում է կառավարության այն որոշումը, որով էլեկտրոնային հարցումները ևս պաշտոնական են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter