HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայանում են որպես ԿԸՀ-ի կողմից չհավատարմագրված լրատվամիջոցի լրագրողներ

Թիվ 2 ընտրատարածքի մեջ մտնող Արաբկիր վարչական շրջանում տեղակայված 4/39 ընտրատեղամասում երկու անձ ներկայացել են որպես զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ եւ առավոտից գտնվում են ընտրական տեղամասում։

Նրանցից մեկը ներկայանում էր որպես maxinfo.am-ի, մյուսը՝ 1Lur.am-ի լրագրող։ Նրանք չունեին ԿԸՀ-ի կողմից հաստատված լրագրողական բեյջեր, կրում էին իրենց լրատվամիջոցների սովորական բեյջերը։ Փնտրեցինք նրանց լրատվամիջոցները ԿԸՀ-ի կայքում տեղադրված հավատարմագրված լրատվամիջոցների ցանկում, դրանք բացակայում էին։ Փորձեցինք հարցերի միջոցով պարզել՝ ովքեր են։ Անձանցից մեկը խուսափեց տեսախցիկից։

Դիմեցինք նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լուսինե Մայիլյանին, վերջինս նշեց, որ չի իմացել, որ անձինք լրատվամիջոցի ներկայացուցիչ չեն։ Մանրամասները՝ տեսանյութում։

Մարինե Ստեփանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter