HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀԱԿ գրասենյակը արձանագրել է ծեծկռտուքի, մի քանի հոգով կատարվող քվեարկության, կուտակումների դեպքեր

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության գրասենյակում առավոտից աշխատանքային թիմը հետևում է ընտրատեղամասերից կատարվող ուղիղ հեռարձակումներին՝ արձանագրելով դրանցում ընտրախախտումների՝ բաց քվեարկությանների, կուտակումների, քվեախցում մի քանի ընտրողի քվեարկության դեպքերը։ Դրանց հիմա վրա ահազանգում են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Արարատի մարզի ընտրատեղամասերից մեկում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը արձանագրել էին և դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ավետիս Ավագյանը մեզ հետ զրույցում հավաստեց, որ ընտրախախտումներ գրանցվում են հանրապետության գրեթե բոլոր ընտրատեղամաասերում, որոնք իրենք հասցրել են հետևել։

Տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter