HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկել է քվեարկության, բայց պարզել է, որ անվան դիմաց արդեն ստորագրված է

Երևանի թիվ 2 ընտրատարածքն ընդգրկող Աջափնյակ համայնքի թիվ 6/18 ընտրատեղամասում (Լևոն Միրիջանյանի անվան Հ155 հիմնական դպրոց) ընտրողների հոսքը չի դադարում: Այստեղ միջադեպ է գրանցվել, երբ քաղաքացին եկել է ընտրատեղամաս քվեարկություն կատարելու, նկատել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրություն է դրված:

Միջադեպի վերաբերյալ քաղաքացին չցանկացավ մեկնաբանություն տալ՝ նշելով որ, հավանաբար շփոթմունք է եղել և շուտով կհարթվի: Փորձեցինք պարզաբանում ստանալ հանձնաժողովի նախագահ Ներսես Հարությունյանից, ով նշեց, որ այդ միջադեպի առիթով զանգահարել է տարածքային ընտրական հանձնաժողով: Քննարկելով դեպքը՝ որոշվել է, որ քաղաքացին պետք է ստորագրի լրացուցիչ ցուցակում և կատարի քվեարկություն: Ենթադրվում է, որ անվան շփոթություն է տեղի ունեցել:

Ավելի ուշ, երբ կամփոփեն քվեարկության արդյունքները, կփորձեն կատարել ծրարների համապատասխանեցում, եթե համընկնի, ուրեմն ամեն ինչ կարգին է, իսկ եթե ոչ' կհամարվի անվավեր:
Ընտրատեղամասի 1683 ընտրողներից ժամը 16:00-դրությամբ ընտրությանը մասնակցել է 714-ը:

Շուշան Ստեփանյան

Լուսանկարում հանձնաժողովի նախագահ Ներսես Հարությունյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter