HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղամասում փչացել էր մատնահետք ստուգող սարքը, իսկ տեսախցիկը օնլայն հեռարձակում չէր ապահովում

Վանաձորի թիվ 23/06 ընտրատեղամասում մեր այցի պահին քվեարկողներից մեկը բարձրաձայնեց ոչ բոլոր քբեաթերթիկները տալու մասին։ Պարզվեց՝ մի քվեաթերթիկից երկու օրինակ է տրվել։ Հանձնաժողովի նախագահ Արփինե Ներսիսյանի խոսքով՝ օրվա ընթացքում սա նման երկրորդ դեպքն է, որը քվեարկողի ահազանգելուց հետո շտկվել է։ Տեղամասում փչացել էր մատնահետք ստուգող էլեկտրոնային սարքը, իսկ տեսախցիկը թեև ամրացվսծ էր պատին, սակայն տեղում փորձելով հետևել օնլայն հեռարձակմանը՝ պարզեցինք, որ այն չի ապահովվում։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ երեկ փորձարկել են տեսախցիկը, սակայն այսօր տեղյակ չէ՝ այն այն ապահովե՞լ է օնլայն հեռարձակում, թե՞ ոչ։

Գայանե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter