HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դիտորդ. «Հանձնաժողովի անդամները չէին խոչընդոտում մեր գործողություններին»

Օրվա ընթացքում ԵԽԽՎ միջազգային դիտորդ Սակալինե Դովիլեն հասցրել է այցելել 6 ընտրատեղամաս։ Այժմ ընտրական գործընթացների մասին հստակ գնահատականներ տալ, գրանցված ընտրախախտումների մասին խոսել չի կարող. ընտրական օրենսգրքի խախտում կկատարի, քանի որ իրենց թուլատրվում է միայն վերջում ընդհանուր զեկույց կազմել այս գործընթացի վերաբերյալ։

Դովիլեն թեև չմանրամասնեց ընտրախախտումների մասին, բայց չթաքցրեց, որ իր փաստաթղթերում դրանք գրանցել է։ Դիտորդը նաև ուրախությամբ արձանագրեց, որ ընտրատեղամասում իր սպասվածից բարեհամբյուր վերաբերմունքի է ակատանտես եղել։ Ասում է՝ ավելի մարտական տրամադրվածություն է ակնկալել. «Հանձնաժողովի անդամները չէին խոչընդոտում մեր գործողություններին։ Երբ մենք ցանկանում էինք ստուգել քվեախցերը և տեսնել ինչպիսին է իրավիճակը այնտեղ, մեզ ավելի քան աջակցում էին։ Ինչը շատ հաճելի էր։ Հանձնաժողովի որոշ նախագահներ շատ հմուտ էին, մասնագիտորեն էին մոտենում իրենց գործին և տեղեկացված էին բուն գործընթացից»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter