HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է 6 քրեական գործ. 3-ը` Երևանում, 3-ը` մարզերում

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  քաղաքացի Մ.Մարտիրոսյանը, թիվ 3/22 ընտրատեղամասում մասնակցած լինելով քվեարկությանը, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին գնացել է նույն ընտրատեղամաս, գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրողների գրանցումն իրականացնող և սարքը սպասարկող հանձնաժողովի անդամին, ինչի ժամանակ էլ միացել է նույնականացնող սարքի ազդանշանը, որից հետո Մ.Մարտիրոսյանը հեռացել է ընտրատեղամասից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթն և հիմքը` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ:

Ապրիլի 3-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է ապրիլի 2-ին գրանցված  ընտրախախտումների վերաբերյալ 154 նյութ, որից 6-ով հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է:

Հարուցված քրեական գործերը վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերին.  Երեք քրեական գործ հարուցվել է Երեւանում, երեքը` մարզերում:

Ստորեւ ներկայացնում ենք Երեւանում հարուցված քրեական գործերը` ըստ վարչական շրջանների.

1. ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 4/35 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թիվ 4/35  ընտրատեղամասի ընտրող Ա.Նիկոյանը ապրիլի 2-ին գնացել է նշված ընտրատեղամաս եւ սահմանված կարգով մասնակցել քվեարկությանը: Որոշ ժամանակ անց`  մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ, Ա.Նիկոյանը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ  գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամին: Նույնականացնող սարքի ազդանշանն անմիջապես միացել է` վկայելով, որ ընտրողն արդեն մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, ինչից հետո Ա.Նիկոյանը, թողնելով անձնագիրը, հեռացել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

2. ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  քաղաքացի Մ.Մարտիրոսյանը, թիվ 3/22 ընտրատեղամասում մասնակցած լինելով քվեարկությանը, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին գնացել է նույն ընտրատեղամաս, գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրողների գրանցումն իրականացնող և սարքը սպասարկող հանձնաժողովի անդամին, ինչի ժամանակ էլ միացել է նույնականացնող սարքի ազդանշանը, որից հետո Մ.Մարտիրոսյանը հեռացել է ընտրատեղամասից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

3. ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`  թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Հ.Ղազարյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017թ. ապրիլի 2-ին` ժամը 09:10-ի սահմաններում գնացել է 2/19 ընտրատեղամաս, սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ մասնակցել քվեարկությանը: Որոշ ժամանակ անց նա նորից վերադարձել է ընտրատեղամաս, եւ նորից քվեարկությանը մասնակցելու համար  հանձնաժողովի անդամին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն համապատասխան սարքի միջոցով անմիջապես պարզվել է, որ ընտրողն արդեն մեկ անգամ քվեարկել է:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ստորեւ ներկայացնում ենք հարուցված քրեական գործերը` ըստ մարզերի.

1.ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 08:15-ին, գնացել է Արմավիր քաղաքում գտնվող թիվ 16/3 ընտրատեղամաս͵ սահմանված կարգով ստացել  քվեաթերթիկները եւ կատարել իր քվեարկությունը։ Ժամեր անց ընտրողը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել կրկին մասնակցել քվեարկությանը, սակայն նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-153-րդ հոդվածով։ Ա. Կաղզվանցյանը ձերբակալվել է։

2.  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 34/67 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ  34/67 ընտրատեղամասի ընտրող Ա.Կարախանյանը, սահմանված կարգով, նշված ընտրատեղամասում մասնակցել է  ԱԺ ընտրություններին: Սակայն որոշ ժամանակ անց` ժամը 19:53-ին, կրկին գնացել է ընտրատեղամաս` երկրորդ անգամ քվեարկելու համար, ինչը բացահայտվել է   մատնահետք ստուգող սարքի միջոցով:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

 3. ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում  թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Քննչական վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ, թիվ 36/25 ընտրական հանձնաժողովի անդամ Մ.Մկրտչյանը` որպես ընտրող, սահմանված կարգով, մասնակցել է քվեարկությանը:  Այնուհետև` ժամը 18:45-ին, փորձել է կրկին մասնակցել քվեարկությանը, ինչը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը իրականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի քննչական վարչությունում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter