HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են Լոռիում առավելագույն ձայն հավաքողները

Գայանե Սարգսյան

Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում առավելագույն ձայն հավաքած 4 քաղաքական ուժերը Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Ծառուկյան » ու «Ելք» դաշինքներն են: ՀՀԿ-ն Լոռիում ստացել է 85.689, ՀՅԴ-ն՝ 5.547, «Ծառուկյան»  դաշինքը՝ 25.600 և «Ելքը» ՝ 11.793 քվե:

Ընդ որում, ՀՀԿ-ն առաջատար է մարզի թվով 4 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքները  ներառող մարզի բոլոր տարածաշրջաններում:

Թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովի սպասարկման տարածքում, որը ներառում է Սպիտակ քաղաքն ու հարակից ևս 33 գյուղական համայնքները, ՀՀԿ-ն ստացել է 17.292, «Ծառուկյան»  դաշինքը՝ 8234, «Ելքը» ՝ 1130, ՀՅԴ-ն՝ 896 քվե:

Թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի սպասարկման տարածքում

(Վանաձոր) ՀՀԿ-ն ստացել է 29.492, «Ծառուկյան»  դաշինքը՝ 8.850, «Ելքը»՝ 7.927, ՀՅԴ-ն՝ 2137 քվե:

Թիվ 24-ում (հիմնականում Թումանյանի տարածաշրջան)  քվեները բաշխվել են այսպես. ՀՀԿ՝  19.870, «Ծառուկյան»  դաշինք՝ 4.096, ՀՅԴ՝ 1510, «Ելք» ՝ 1.516 ձայն:

Թիվ 25-ում (հիմնականում Տաշիրի տարածաշրջան) ՀՀԿ-ին կողմ է քվեարկել 19.035, «Ծառուկյան»   դաշինքին՝ 4.420, ՀՅԴ-ին՝ 1004, «Ելք» -ին՝ 1.220 մարդ:

Մարզում առավելագույն ձայներ ստացել է ԱԺ պատգամավորության թվով 5 թեկնածու, որոնցից 4-ն առաջադրված է տարածքային, մեկը՝ համապետական ցուցակով:

Տարածքային ցուցակով առավելագույն ձայն հավաքած թեկնածուներից 3-ը ՀՀԿ-ից են: Առաջին տեղում «Տաշիր գրուպի» սեփականատերերից Կարեն Կարապետյանն է՝ 42.255 ձայնով: Ավելի քան 24.000 ձայնով զիջելով առաջատարին, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարայանը: 16.402 ձայնով երրորդ տեղում է Արկադի Համբարձումյանը:

Ինչպես և սպասվում էր,  ռեյտինգային թեկնածուներից Արկադի Համբարձումյանը առավելագոյւն ձայներ է հավաքել թիվ 22 ընտրատարածքում, որը հիմնականում ընդգրկում է նրա հարազատ Սպիտակի տարածաշրջանը՝ 9.788 ձայն, Կ. Կարապետյանը՝ թիվ 25-ում՝ իր ծննդավայր Տաշիրի տարածաշրջանում, Վ. Բաղդասարյանը՝  թիվ 23-ում՝ Վանաձորում՝  10.282 ձայն:

Տարածքային կարգով Լոռիում առավելագույն ձայն հավաքած 4-րդ թեկնածուն «Ծառուկյան»   դաշինքը ներկայացնող, Լոռու նախկին փոխմարզպետ Վանիկ Ասատրյանն է: Նա հավաքել է 8.147 ձայն:

«Ելք» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող  Էդմոն Մարուքյանը Լոռու մարզում ստացել է 6.123 քվե: Է. Մարուքյանին  ընտրողների առավելագույն թիվը  գրանցվել է Վանաձորում՝ Մարուքյանների ծննդավայրում: Այստեղ նա ստացել է 4.877 քվե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter