HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարդան Արամյան. գնաճը նպաստում է տնտեսական աճին

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարություն նիստին հայտնեց, որ 2017-ի առաջին եռամսյակում հարկահավաքման իրենց առջև դրված՝ 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ ցուցանիշը գերակատարել են շուրջ 11 միլիարդ դրամով։

Նախարարի խոսքով՝ պետական եկամուտների կոմիտեի իրենց գործընկերները բավականին ագրեսիվ են հարկային և մաքսային քաղաքակությունում կատարվող ոլորտում։ Այս դիտարկումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ՊԵԿ-ի աշխատանքը գնահատում է «լավ», և դա է իրենց իրավունք տվել «ռիսկային» գործողությունների դիմել։

Ապա նիստից հետո նախարարը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ վարչապետը հանձնարարել է աշխատել «արտակարգ ռեժիմով», որը նշանակում է, որ պետք է աշխատեն ոչ թե սահմանված օրական 8 ժամ ռեժիմով, այլ 10-12 ժամով, ներառյալ` շաբաթ օրերը։

Արամայանն ասում է՝ այդ հավելյալ ժամերին անելու են իրենց առջև դրված պարատականությունները, քանի որ իրենց համար ավելի բարձր նշաձող են սահմանել։

Անդրադառնալով ընտրություններից հետո արձանագրված գնաճին՝ Արամյանը նշեց. «Գնաճը պետք է հետ գա իր բնականոն մակարդակին։ Այսօրվա դրությամբ մենք ունենք դեֆիլյացիա, և շատ նորմալ է, որ մեր նման տնտությունները ունենան շուրջ 4 տոկոսանց գնաճ։ Դա նաև նպաստող է տնտեսական աճին, որովհետև եթե քեզ մոտ կա գնանկում, սա նաև որոշակիորեն կուտակում է տնտեսական աճ, որովհետև տնտեսվարողների մոտ նաև հակախթան է հանդիսանում, որպեսզի նրանք նոր ներդրումներ անեն կամ ընդլայնեն իրենց տնտեսությունը»,-ասաց ֆինանսների նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter