HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նիկոլ Փաշինյանը կառաջարդրվի որպես Երևանի քաղաքապետի թեկնածու

Ազգային ժողովի արդեն իսկ ընտրված պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուք էջում հեռարձակված ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում գլխավորելու է «Ելք» դաշինքի ցուցակը՝ քաղաքապետի թեկնածություն առաջադրելով։ 

«Այս ընտրություններին մասնակցում ենք  միայն մեկ նպատակով՝ հաղթելու այդ ընտրություններում և ստանձնելու Երևան քաղաքի քաղաքային իշխանությունը»,-նշեց նա։ 

Պատգամավորը հավաստեց, որ այս որոշումը հեշտությամբ չի կայացրել, քանի որ մեկ շաբաթ առաջ արդեն իսկ ընտրվել է պատգամավոր։ Իր կարծիքով՝ մեկ շաբաթ առաջ կայացած ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ քաղաքացիներն իրենց օգտին քվեարկել են, որպեսզի օգտագործեն փոփոխությունների բոլոր հնարավորությունները։ Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներին օգնելու են՝ գտնել հուսահատության փոսից դուրս գալու ելքը։

Լուսանկարը՝ «Ելք» դաշինքի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter