HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնղոլիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտաքին գործերի նախարարին

Ապրիլի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Բանզրագչ Դելգերմաային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ-ն, ողջունելով Մոնղոլիայի առաջին դեսպանի հավատարմագրումը Երևանում՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Բանզրագչ Դելգերմաային նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան՝ իր կարևոր առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ Բանզրագչ Դելգերմաան վստահեցրեց, որ Մոնղոլիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, և ինքը բոլոր հնարավոր ջանքերը կուղղի փոխգործակցության ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդատվությունների անցկացմանը, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների, գիտակրթական ոլորտում փոխգործակցության խթանմանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Դելգերմաան մտքեր փոխանակեցին ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև փոխգործակցության զարգացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter