HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1,5 միլիոն եվրո դրամաշնորհային ծրագիր Հայաստանում՝ քաղհասարակությունը հզորացնելու և ՔՀԿ-ներին ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով ապահովելու համար

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Երևանում հայտարարել է 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագրի մեկնարկը Հայաստանում՝ քաղհասարակությունը հզորացնելու և ՔՀԿ-ներին ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով ապահովելու համար: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն փնտրում է նորարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն: Այս մասին հայտնում է ԵՄ պատվիրակությունը Հայաստանում: 

«Մենք հավատում ենք, որ մեր ընդհանուր արժեքներին վերաբերող սոցիալական և վարքագծային փոփոխությունների հասնելու հիմնաքարը քաղաքացիների ներգրավումն է: Այդ պատճառով այս հայտամրցույթի ներքո ԵՄ-ն կաջակցի ՔՀԿ-ների կազմակերպած տեղեկատվական արշավներին, որոնք նպատակ ունեն բարձրացնելու հանրային հաշվետվողականությունը` միաժամանակ ներգրավելով քաղաքացիներին»,- նշեց ԵՄ դեսպանը: 

«Հայաստանում քաղհասարակության հզորացումը» 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի (1) մեծացնելու քաղհասարակության մոնիթորինգի կարողությունը, (2) բարձրացնելու հանրային հաշվետվողականությունը հանրային իրազեկման արշավների միջոցով` նպատակ ունենալով փոխել վարքագիծը սննդի, ապահով ճանապարհների, էներգախնայողության, շրջակա միավայրի, վերամշակման և այլ ոլորտներում և (3) ամրապնդելու քաղհասարակությունը ֆինանսական դիվերսիֆիկացման և կայունության միջոցով, օրինակ՝ դրամահավաքներ, քրաուդֆանդինգային արշավներ և սոցիալական ձեռնարկությունների խթանում: 

Հայտամրցույթի հիմնական նպատակն է ֆինանսավորել քաղաքացիական հասարակության մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն քաղհասարակության դերի բարձրացմանը՝ խթանելով նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաև ապահովելու բարեփոխումների մոնիթորինգ և հանրային հաշվետվողականության աճ այն ոլորտներում, որոնք ընդգրկում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերը: 

Ընդհանուր տեղեկություններ 

ԵՄ-ն փնտրում է նորարարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն: Հայտամրցույթի հիմնական նպատակն է ֆինանսավորել քաղաքացիական հասարակության մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն քաղհասարակության դերի բարձրացմանը՝ խթանելով նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաև ապահովելու բարեփոխումների մոնիթորինգ և հանրային հաշվետվողականության աճ այն ոլորտներում, որոնք ընդգրկում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերը: Այս հայտամրցույթը կլրացնի կարողությունների զարգացման և վերադրամաշնորհային ծրագրերի շարունակական աջակցությունը՝ (1) Հզոր ՔՀԿ-ներ հզոր Հայաստանի համար, (2) կառուցողական քննարկման պարտավորվածություն, (3) ՔՀԿ 2.0 և (3) Համայքների զարգացում սոցիալական գործարարության միջոցով: 

Այս հայտամրցույթը կլրացնի ներկայումս Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն անմիջականորեն աջակցող ծրագրերի ցանկը 30 նոր դրամաշնորհների միջոցով: 

Այս հայտամրցույթի հիմնական բնորոշ առանձնահատկությունը կլինի ենթադրամաշնորհը` ֆինանսական աջակցության տրամադրումը երրորդ կողմերին: 

Այս հայտամրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 1,500,000 եվրո: Ծրագրերի առաջարկները պետք է կազմեն 150,000 - 400,000 եվրո: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter