HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պանամյան փաստաթղթերի հետաքննությունն արժանացել է Պուլիցերյան մրցանակի

Կոլումբիայի համալսարանն այսօր հայտարարել է, որ Պանամայի փաստաթղթերի հետաքննական նախագիծն արժանացել է Պուլիցերյան մրցանակի` բացատրական լրագրություն անվանակարգում (Explanatory Reporting):

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) տնօրեն Գերարդ Ռայլը ասել է, որ այս մրցանակը վկայում է ինչպես ICIJ-ի, այնպես էլ ողջ աշպարհում աշխատող գործընկերների նախաձեռնող և թիմային աշխատանքի մասին.

«Մեզ համար պատիվ է, որ Պուլիցերյան խորհուրդը գնահատել է նորարար բացահայտումները և համաշխարհային ազդեցությունը, որը Պանամյան փաստաթղթերի համագործակցության շրջանակում առաջացավ»,- ասել է ICIJ-ի տնօերնը:

Հիշեցնենք`Պանամյան փաստաթղթերի համաշխարհային հետաքննությունը բացահայտեց օֆշորային ընկերությունների կապը ավելի քան 140 քաղաքական գործիների հետ 50 երկրներում; Դրանց թվում էին 14 ներկա և նախկին առաջնորդներ:

Նախագծին մասնակցել է 376 լրագրող և 109 մեդիա կազմակերպություն 76 երկրից: Նախագծին մասնակցում էր նաև «Հետքը», ինչի արդյունքում հրապարակվեց ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում այդ ընկերությունների ունեցած հաշվեհամարների մասին պատմող հոդվածը, որին հաջորդեց Միհրան Պողոսյանի հրաժարականը: 

Մեկնաբանություններ (1)

Լօգիկո
Իսկական լրագրողները Հետքում են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter