HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի կողմից արձակված կրակահերթի հետևանքով վնասվել են Այգեհովիտի բնակիչների խաղողի այգիները

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիների խաղողի այգիները ոչնչացնելու դեպքի առթիվ:

2017 թ. մարտի 22-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Այգեհովիտ համայնքի ուղղությամբ: Արձակված կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել «Ուռի հողեր» կոչվող հանդամասում, և այրվել ու ոչնչացվել են նույն համայնքի շուրջ 4 տասնյակ բնակիչների խաղողի այգիները՝ շուրջ 20.72 հա։ Գյուղացիներին պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 10.270.00 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ապրիլի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter